Բժիշկներ
«Մասնագիտությունը` բժիշկ» շարքից` Վիրաբ Մանուկի Աղաբեկյան. armeniamedicalcenter.am
![«Մասնագիտությունը` բժիշկ» շարքից` Վիրաբ Մանուկի Աղաբեկյան. armeniamedicalcenter.am «Մասնագիտությունը` բժիշկ» շարքից` Վիրաբ Մանուկի Աղաբեկյան. armeniamedicalcenter.am](up/article/big/file_56133_8610214.jpg)
Մեր զրուցակիցն է «Արմենիա» հանրապետական բժշկական կենտրոնի անոթային վիրաբուժության կենտրոնի ղեկավար Վիրաբ Աղաբեկյանը:
- Բժիշկ դառնալը մանկության օրերի երազանք էր` հատկապես վնասվածք ստացած մարդկանց օգնելու մեծ ցանկությունը: Ընդունվեցի... Ավարտեցի ընդհանուր վիրաբուժության կլինիկական օրդինատուրան, բայց առաջարկություն ստացա աշխատել անոթային բաժանմունքում: Դա շատ անսպասելի և տարօրինակ առաջարկ էր ինձ համար, որովհետև բնագավառը լրիվ անծանոթ էր: Բայց ստիպված համաձայնվեցի, հուսալով, որ հետո՝ հնարավորության դեպքում, կզբաղվեմ ընդհանուր վիրաբուժությամբ: Վերապատրասումն անցա Մոսկվայում` Վիրաբուժության գիտական կենտրոնում, Յուրի Բելովի կլինիկայում: Դրանից հետո ամբողջությամբ փոխվեցին մինչ այդ եղած պատկերացումներս անոթային վիրաբուժության վերաբերյալ, և այդպես սկսվեց իմ մուտքն անոթային վիրաբուժություն, որը շարունակվում է առ այսօր: Փաստորեն, անոթային վիրաբույժ դառնալը պատահականության արդյունք էր.
Ձեր աշխատելուց ի վեր` ի՞նչ է փոխվել:
Փոփոխությունները հսկայական են: Ժամանակի ընթացքում գիտությունը զարգանում է, նոր մոտեցումներ, մեթոդներ են ի հայտ գալիս` հատկապես էնդովասկուլյար վիրաբուժության ոլորտում: Եթե նախկինում բոլոր վիրահատությունները կատարվում էին բաց եղանակով, մեծ տրավմատիզմով, ծանր հետվիրահատական շրջանով, ապա ներկայում այդ նույն վիրահատություններն իրականացվում են փակ եղանակով, առանց կտրվածքի ու ընդհանուր անզգայացման: Մաշկի վրա աննշան անցքով իրականացվում է ամբողջ միջամտությունն առավել արդյունավետ, ինչը մեծ առաջընթաց է բժշկության մեջ:
Հիմա մեր նպատակն է առավել ընդլայնել այս մեթոդը, կիրառելով նաև որովայնային, գլխի, պարանոցի և այլ անոթների վրա կատարվող միջամտությունների ժամանակ:
Ըստ Ձեզ` ո՞րն է առողջության բանաձևը:
Առողջության բանաձև եմ համարում կանխարգելիչ բժշկությունը, որը, ցավոք, առայժմ Հայաստանում անտեսված է: Հիվանդները բժշկի են դիմում ուշացումով, արդեն բարդացած դրսևորումներով: Չունենք այն մշակույթը, որ պարբերաբար՝ 6 ամիսը կամ տարին մեկ անգամ, հետազոտվենք` հիվանդությունները վաղ հայտնաբերելու համար, մինչդեռ վաղ դիմելու դեպքում բուժման և՛ տևողությունը կարճ կլինի, և՛ արդյունավետությունը՝ մեծ:
Ի՞նչն եք կարևորում բժշկի մասագիտության մեջ:
Ազնվությունը: Բժիշկը պետք է հիվանդի հետ լինի ազնիվ և հոգատար: Բժշկի յուրաքանչյուր խոսքը, զրույցը հիվանդի հետ՝ առանձնահատուկ նշանակալից է նրա համար, և դա պետք է միշտ հիշել: Ցանկացած վիճակում ելք կա, թեկուզ` աննշան, և պետք է միշտ սրտապնդել հիվանդին, հնարավորին բարելավվել նրա վիճակը:
Որպես բժիշկ, եթե դժվար հոգեվիճակում եք լինում, ի՞նչն է Ձեզ ուժ տալիս
Հուսահատության պահեր լինում են՝ տարբեր պատճառներով, բայց, բարեբախտաբար, կարճատև են: Օգնում է այն զգացողությունը, որ դու պետք ես մարդկանց, ի վիճակի ես փրկելու ու կյանք վերադարձնելու նրանց: Քանի դեռ գիտելիքներդ, կարողությունդ թույլ են տալիս դա անել, հուսահատությունը տեղ չունի:
Հիշո՞ւմ եք պատերազմական տարիները:
Դա իմ ուսանողության տարիներին էր, բուն պատերազմական գործողությունների ժամանակ չեմ աշխատել, բայց զբաղվել եմ դրանց հետևանքների, վիրավորված զինվորների հետագա բուժման հարցերով:
Կյանքը փորձառություն է և իր դասերն է տալիս: Ձեզ համար որո՞նք են դրանք:
Կարևորը է գիտակցել, որ ապրածդ տարիները զուր չեն, որ օգտագործվել են ի բարօրություն մարդկանց:
Ի՞նչ կարծիք ունեք այսօրվա սերնդի, նոր կյանք մտնող բժիշկների մասին:
Խելացի բժիշկները բավականին շատ են, որովհետև ներկայում հնարավորություններն ավելի մեծ են: Նոր սերունդը պարտավոր է ավելի խելացի, զարգացած, գիտակից, և պատրաստված լինի, այլապես բժշկագիտությունը չի զարգանա: Միշտ աշխատել եմ նպաստել նոր սերնդի կայացմանը:
Ի՞նչ մտահոգություններ և ցանկություններ ունեք առողջապահության ներկա վիճակի վերաբերյալ:
Առողջապահության համակարգում փոփոխությունները միշտ ցանկալի և ողջունելի են՝ սկսած կրթականից մինչև աշխատանքային պայմանները, բժշկին գնահատելը: Պետական մոտեցմամբ փոփոխության կարիք կա: Առայժմ շեշտվում է հիվանդի խնդիրը, պայմաններ են ստեղծվում նրա բուժման, խնամքի համար, հարկ է մտածել նաև ծառայություն մատուցողի մասին, որ նա իրեն ամուր զգա. չհուսահատվելը ուժ է, որը կարող է սպառվել:
Բժշկի մասնագիտությունը թիվ մեկ մասնագիտություններից է, քանի որ առնչվում է մարդկային կյանքերի հետ: Բժիշկը կյանքեր է փրկում, ինչը, հոգեբանական առումով, ծանր աշխատանք է:
Կորոնավիրուսի հետ կապված, կարծես թե, ուշադրության դրսևորվում է նկատվում, հուսամ, երբ այս ամենն ավարտվի, այն կպահպանվի:
![](images/calendar.png)
Կարդացեք նաև
![ԵՊԲՀ. Հայրապետ Գալստյանի՝ կյանքեր փրկելու գլխավոր դեղատոմսը չհուսահատվելն է. զրույց բժշկագիտության նահապետի հետ ԵՊԲՀ. Հայրապետ Գալստյանի՝ կյանքեր փրկելու գլխավոր դեղատոմսը չհուսահատվելն է. զրույց բժշկագիտության նահապետի հետ](up/article/small/file_64234_509905.jpg)
84-ամյա անվանի բժիշկ-գիտնական Հայրապետ Գալստյանը կյանքի 64 տարիները նվիրել է մարդկանց կյանքերի փրկության կարևոր գործին...
![](images/calendar.png)
![ԵՊԲՀ. Բժշկագիտության մեջ մեծ ավանդ ունեցած հայ կանայք (մաս 2) ԵՊԲՀ. Բժշկագիտության մեջ մեծ ավանդ ունեցած հայ կանայք (մաս 2)](up/article/small/file_64224_3124947.png)
Սիրելի՛ համալսարանականներ, ձեր ուշադրությանն ենք ներկայացնում բժշկագիտության մեջ մեծ ավանդ ունեցած ևս 10 հայ կին գիտնականի անուն...
![](images/calendar.png)
![Ապրիլի 3-ին ծնվել է ռուս բժիշկ, ծանր ատլետ, ողնուղեղային վնասվածքներով հիվանդների ռեաբիլիտացիայի մեթոդիկայի հեղինակ Վալենտին Դիկուլը Ապրիլի 3-ին ծնվել է ռուս բժիշկ, ծանր ատլետ, ողնուղեղային վնասվածքներով հիվանդների ռեաբիլիտացիայի մեթոդիկայի հեղինակ Վալենտին Դիկուլը](up/article/small/file_24751_7455005.jpg)
Վալենտին Իվանովիչ Դիկուլը ծնվել է 1948 թ. ապրիլի 3-ին Կաունաս (Լիտվա) քաղաքում: Ծնողների մահվան պատճառով տղան ապրել է մանկատանը: Այնտեղ նա սովորել է ձեռնածություն և ակրոբատիկա...
![](images/calendar.png)
![ԵՊԲՀ. Նոբելյան առաջին հայազգի դափնեկիր Արդեմ Պատապուտյանի՝ գիտությամբ զբաղվելու 13 կանոնները ԵՊԲՀ. Նոբելյան առաջին հայազգի դափնեկիր Արդեմ Պատապուտյանի՝ գիտությամբ զբաղվելու 13 կանոնները](up/article/small/file_63822_6538336.jpg)
Նոբելյան առաջին հայազգի դափնեկիր, Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի պատվավոր դոկտոր, ամերիկահայ ականավոր գիտնական...
![](images/calendar.png)
![Դեկտեմբերի 22-ին ծնվել է ռուս սրտային վիրաբույժ, գիտնական և բժշկական գիտության կազմակերպիչ Լեո Բոկերիան Դեկտեմբերի 22-ին ծնվել է ռուս սրտային վիրաբույժ, գիտնական և բժշկական գիտության կազմակերպիչ Լեո Բոկերիան](up/article/small/file_22504_405912.jpg)
Բոկերիան աշխարհի այն քիչ սրտավիրաբույժների շարքին է դասվում, ովքեր կատարում են սրտի հետ կապված վիրահատությունների հայտնի արսենալ՝ ամենատարբեր ախտահարումների դեպքում: Վիրահատություններից շատերն այսօր աշխարհում չունեն...
![](images/calendar.png)
![ԵՊԲՀ. Կես դար՝ բժշկության ոլորտում. Գագիկ Բազիկյանի մասնագիտական ուղին ԵՊԲՀ. Կես դար՝ բժշկության ոլորտում. Գագիկ Բազիկյանի մասնագիտական ուղին](up/article/small/file_62971_7339423.jpg)
Երևանի բժշկական ինստիտուտի բուժական ֆակուլտետում Գագիկ Բազիկյանը սովորել է 1966-1972 թվականներին: 1973 թվականին նա ընդունվել է Ռենտգենոլոգիայի և օնկոլոգիայի ինստիտուտ...
![](images/calendar.png)
![«Արմենիա» ՀԲԿ արյան ծառայությունը. հարցազրույց Մարինե Թովմասյանի հետ. armeniamedicalcenter.am «Արմենիա» ՀԲԿ արյան ծառայությունը. հարցազրույց Մարինե Թովմասյանի հետ. armeniamedicalcenter.am](up/article/small/file_62927_3476849.jpg)
Խոսենք «Արմենիա» ՀԲԿ արյան ծառայության մասին:
Կենտրոնում կատարվում են արյան հետ կապված այն գործառույթները, որոնք իրականացվում են...
![](images/calendar.png)
![Ի՞նչ է փոխվել. 16 տարի անց հարցազրույց Արմեն Չարչյանի հետ` նույն հարցերով Ի՞նչ է փոխվել. 16 տարի անց հարցազրույց Արմեն Չարչյանի հետ` նույն հարցերով](up/article/small/file_62765_4254548.jpg)
Մեդ-Պրակտիկ թիմի կողմից որոշում կայացվեց 2007 թվականին հրապարակվող «Ֆարմացևտ պրակտիկ» պարբերականի շրջանակում պրոֆեսոր Արմեն Չարչյանին հարցազրույցի ժամանակ հնչած...
![](images/calendar.png)
![ԵՊԲՀ. «Ապագան մեր այն երեխաներն են, որոնք ծնվել են և որոնք դեռ պետք է ծնվեն». պրոֆեսոր Օկոև ԵՊԲՀ. «Ապագան մեր այն երեխաներն են, որոնք ծնվել են և որոնք դեռ պետք է ծնվեն». պրոֆեսոր Օկոև](up/article/small/file_62624_4318453.jpg)
Մաշտոցի պողոտայով զբոսնելիս դժվար թե որևէ մեկն անտարբեր անցնի ծաղկեփունջը ձեռքին սպասող կամ անհանգստությամբ լցված հայրիկների, ծննդկանի հարազատների կողքով...
![](images/calendar.png)
![ԵՊԲՀ. Վիրահատությունն առանց արվեստի և ստեղծագործության, սովորական արհեստ է. ԵՊԲՀ պրոֆեսոր Զարեհ Տեր-Ավետիքյան ԵՊԲՀ. Վիրահատությունն առանց արվեստի և ստեղծագործության, սովորական արհեստ է. ԵՊԲՀ պրոֆեսոր Զարեհ Տեր-Ավետիքյան](up/article/small/file_62204_1679327.jpg)
Պրոֆեսոր Զարեհ Տեր-Ավետիքյանը Հայաստանի առողջապահության ոլորտի, բժշկագիտության նվիրյալներից է, որը մինչ օրս աշխատում է՝ բժշկական գիտելիքներով զինելով ապագա բժիշկներին, փրկելով բազմաթիվ կյանքեր...
![](images/calendar.png)
![ԵՊԲՀ. Ամենօրյա հրաշքների ականատես պրոֆեսոր Կարինե Առուստամյանը ԵՊԲՀ. Ամենօրյա հրաշքների ականատես պրոֆեսոր Կարինե Առուստամյանը](up/article/small/file_61716_4300943.jpg)
Կանանց առողջությանը և մայրությանը վերաբերող հարցերը բժշկական գիտությունների դոկտոր, ԵՊԲՀ մասնագիտական և շարունակական կրթության կենտրոնի մանկաբարձության և գինեկոլոգիայի ամբիոնի պրոֆեսոր...
![](images/calendar.png)
![Բժիշկ Յարութիւն Մինասեանի «111 Բռնադատուած Հայ Բժիշկներ․ 1920-1954» Գիրքը Բժիշկ Յարութիւն Մինասեանի «111 Բռնադատուած Հայ Բժիշկներ․ 1920-1954» Գիրքը](up/article/small/file_61458_8669166.jpg)
Բժիշկ Կարպիս Հարպոյեան
Մոնրէալ, 24 Յուլիս 2022
Բժիշկ Յարութիւն Մինասեանի մասին գրած եմ «Հայրենի բազմավաստակ բժիշկ հոգեբուժ...
![](images/calendar.png)
![ԵՊԲՀ. Բժշկագիտության երախտավոր Ալբերտ Զարացյանը նշում է ծննդյան 85-ամյակը ԵՊԲՀ. Բժշկագիտության երախտավոր Ալբերտ Զարացյանը նշում է ծննդյան 85-ամյակը](up/article/small/file_61215_6905161.jpg)
ԵՊԲՀ-ն հիշում ու գնահատում է իր նվիրյալներին, արժևորում նրանց կատարած տեսական ու գործնական աշխատանքը, տարիների վաստակը և փոխանցում նոր սերնդին՝ կոչումով բժշկի առաքելությունը շարունակելու...
![](images/calendar.png)
![Եթե բժիշկն ասաց, որ ամեն ինչ գիտի, ուրեմն սպառվել է որպես մասնագետ. Արեգ Սեփյան Եթե բժիշկն ասաց, որ ամեն ինչ գիտի, ուրեմն սպառվել է որպես մասնագետ. Արեգ Սեփյան](up/article/small/file_60660_2290745.jpg)
«Արմենիա» հանրապետական բժշկական կենտրոնի դիմածնոտային վիրաբուժության բաժանմունքի ղեկավար, դիմածնոտային վիրաբույժ, բժշկական գիտությունների թեկնածու, դոցենտ Արեգ Սեփյանը զբաղվում է դիմածնոտային...
![](images/calendar.png)
![Հայաստանում բժշկական ապահովագրության ներդրումը` արդի պահանջ. հարցազրույց ՀԲԱ նախագահ Արմեն Սողոյանի հետ Հայաստանում բժշկական ապահովագրության ներդրումը` արդի պահանջ. հարցազրույց ՀԲԱ նախագահ Արմեն Սողոյանի հետ](up/article/small/file_60429_8424755.jpg)
Դեռևս 2019 թ. դեկտեմբերին կայացած Հայկական բժշկական ասոցիացիայի և առողջապահության ոլորտի մասնագիտական ասոցիացիաների համատեղ կազմակերպված խորհրդաժողովի ընթացքում քննարկվեց...
![](images/calendar.png)
![](images/white_bl.gif)
![](images/white_br.gif)
![](images/white_tr.gif)
![](images/white_tl.gif)
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
-
Ժողովրդական դեղամիջոցներ
-
Հղիություն. 4-րդ ամիս
-
Հղիություն. 7-րդ ամիս
-
Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
-
Հղիություն. 6-րդ ամիս
-
«Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
-
Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
-
Ամուսնական առաջին գիշերը
-
Ընկերության մասին
-
Ինչպես ազատվել անցանկալի մազերից
-
Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
-
Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
-
Դդում
-
Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
-
Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
-
Սեռական գրգռում
-
Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
-
Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
-
Չիչխանի օգտակար հատկությունները
-
Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
-
Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
-
Դիմակներ` մազերի համար
-
Հղիություն. 1-ին ամիս
-
Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
-
Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
-
Ընտրություն ըստ հորոսկոպի
-
Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
-
Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
-
Հղիությունը և նախապատրաստվելը դրան
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
-
Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
-
Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
-
Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
-
Էկզեմայի տեսակները և բուժումը
-
Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
-
ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
-
Իրիդիոսքրինինգ
-
Գամմա-դանակը նշտարի փոխարեն